Ժամանակակից հայ գրողները՝ Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին

Երևանում «Գյոթե կենտրոնի» և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով 2019 թվականի մարտի 21-24-ը Հայաստանը մասնակցել է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այն Եվրոպայի ամենամեծ տոնավաճառներից է: Այստեղ են հավաքվում մեծ թվով հրատարակիչներ, գրողներ, լրագրողներ, ընթերցողներ: Լայպցիգի գրքի ցուցահանդեսը կարևոր հնարավորություն է հայաստանյան հրատարակչությունների համար՝ ներկայացնելու օտար լեզունե­րով հրատարակված հայ գրականությունը, կապեր հաստատելու օտարերկրյա հրա­տարակչությունների, գրական գործակալների հետ:

Հայ ժամանակակից գրողները ներկայանալու հարթակ ունեցան, որը չափազանց կարևոր է եվրոպական գրական միջավայրին ինտեգրվելու համար:

Լայպցիգի գրքի տոնավաճառի կարևոր առանձնահատկությունը գրական ընթերցումներն են: Այդ պատճառով այս տարի հայկական տաղավարը չորս միջոցառում իրականացրեց։

Մարտի 22-ին կայացավ Թորսթեն Ֆլայգի «Հայաստան. ճանաչողական ճամփորդություն խաչքարերի երկ­րում» գերմաներեն գրքի շնորհանդեսը, որի ժամանակ մասնակիցները համակողմանի պատկերացում են կազմել Հայաստանի, նրա մշակույթի, պատմության մասին:

Մարտի 23-ին տեղի ունեցավ ընթերցում-քննարկում «Ժամանակակից կյանքը և գրականության անզգույշ ազդեցությունը» թեմայով: Մասնակիցներն էին ժամանակակից հայ գրողներ Արամ Պաչյանը, Գրիգը, Հովհան­նես Երանյանը:

Մարտի 24-ին տեղի ունեցավ Գրիգի «Հիսուսի կատուն» և Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի գերմաներեն հատվածական թարգմանությունների ընթերցանություն-քննարկումը: Գրքերի գերմաներեն թարգմանությունը հասանելի էր դարձել «Գյոթե կենտրոնի» կազմակերպած գրական թարգմանիչների սեմինարի արդյունքում։ Լայպցիգի տոնավաճառն այդպիսով յուրահատուկ էր և աննախադեպ ժամանակակից հայ գրողների աշխատանքները գերմաներեն ներկայացնելու առումով։