«Գորիսյան պատկերներ» ֆիլմը՝ Վավերագրական ֆիլմերի Ղրիմի փառատոնի մրցանակակիր

«Գյոթե կենտրոնի» աջակցությամբ 2018 թվականին նկարահանված և ԿԻՆ կինոփառատոնի շրջանակներում էկրան բարձրացած «Գորիսյան պատկերներ» ֆիլմը մրցանակ է շահել 2019 թվականի մայիսի 11-16-ը Սիմֆերոպոլում կայացած «Վավերագրական ֆիլմերի Ղրիմի բաց փառատոնում»։ Ֆիլմն ընդգրկվել էր «Վավերագրական կինոյի ղրիմյան պրեմիերաներ» հիմնական մրցութային ծրագրում և արժանացել «Լավագույն դեբյուտ» մրցանակին։

Ֆիլմի ռեժիսորներն են Ռուզան Շահնազարյանը, Գևորգ Հայրապետյանը, Վարուժան Գալթաքյանը, Միքայել Սարգսյանը և Համլետ Հակոբյանը։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ուրախ ենք հետագա համագործակցության համար։