Գրքի շնորհանդես․ «Կոալա»

Դեկտեմբերի 12-ին «Զանգակ»  հրատարակչությունը «Գյոթե կենտրոնում» կներկայացնի շվեյցարացի գրող Լուկաս Բերֆուսի «Կոալա» և ավստրիացի գրող Ռոբերտ Զեեթալերի «Մի ամբողջ կյանք» վեպերը՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ: Լուկաս Բերֆուսը (1971թ) «Կոալա» վեպում (2014թ․) պատմում է իր եղբոր ինքնասպանության մասին: Վեպում նա արծարծում է իքնասպանության թեման՝ հասարակական այդ մեծ խնդիրը, և փորձում է բացատրություն …

Նոյեմբերը՝ կինոփառատոնների ամիս

Նոյեմբերը «Գյոթե կենտրոնում» ֆիլմերի ամիս է։ Մեր ծրագրում ընդգրկված են 5 կինոփառատոնների լավագույն գերմանական ֆիլմերը, որոնք կցուցադրվեն Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Երևանում ընթանում է ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում հոկտեմբերի 31-ին կցուցադրվի Լոթե Ռայնիգերի «Արքայազն Ահմեդի արկածները» ֆիլմը։ Փառատոնի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող …

Լոթե Ռայնիգերի մուլտֆիլմերը ՌեԱնիմանիա փառատոնում

  ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնի շրջանակներում «Գյոթե կենտրոնն» ու «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ կինոակումբի հանդիպումներից մեկը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, կնվիրեն համաշխարհային անիմացիայի կարևորագույն ռեժիսորներից մեկին՝ Լոթե Ռայնիգերին և նրա «ստվերային մուլտֆիլմերին»։ Սիրով կսպասենք բոլորին: Ֆիլմերը կներկայացնի ու քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը: Մուտքն ազատ …

«Մամացցա» համույթը՝ High Fest միջազգային թատերական փառատոնում

Հոկտեմբերի 4-ին Երևանում՝ Գ․ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, High Fest 16-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Ֆաբրիս Մազլիահ թատերախմբի (Գերմանիա, Ֆրանկֆուրտ) «Մամացցա» պարային համույթը։ Ներկայացումը ներառում է տարրեր օրիգինալ ներկայացումից՝ In Act and Thought-ից, որի պրեմիերան կայացել էր 2015թ․ հունիսին։