Նոյեմբերը՝ կինոփառատոնների ամիս

Նոյեմբերը «Գյոթե կենտրոնում» ֆիլմերի ամիս է։ Մեր ծրագրում ընդգրկված են 5 կինոփառատոնների լավագույն գերմանական ֆիլմերը, որոնք կցուցադրվեն Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Երևանում ընթանում է ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում հոկտեմբերի 31-ին կցուցադրվի Լոթե Ռայնիգերի «Արքայազն Ահմեդի արկածները» ֆիլմը։ Փառատոնի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող …

Լոթե Ռայնիգերի մուլտֆիլմերը ՌեԱնիմանիա փառատոնում

  ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնի շրջանակներում «Գյոթե կենտրոնն» ու «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ կինոակումբի հանդիպումներից մեկը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, կնվիրեն համաշխարհային անիմացիայի կարևորագույն ռեժիսորներից մեկին՝ Լոթե Ռայնիգերին և նրա «ստվերային մուլտֆիլմերին»։ Սիրով կսպասենք բոլորին: Ֆիլմերը կներկայացնի ու քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը: Մուտքն ազատ …