Կինոաշխատարան Գորիսում

2018 թվականի հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Գորիս քաղաքում ընթանում էր «Կինոաշխատարան Գորիսում» նախագիծը: Նախագծի շնորհիվ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները և Գորիսի երիտասարդները առաջին անգամ հնարավորություն ունեցան նկարահանել կարճ պատմություններ Գորիսի մասին: Մասնակիցների աշխատանքը ղեկավարում էր Գերմանիայից հրավիրված մասնագետ կինոօպերատոր Կոննի Բայսլերը։ Նրա շնորհիվ ուսանողներն …

Անցկացման վայրը՝ Երևան․ UNSOUND փառատոն 2018

Լեհական UNSOUND  փառատոնը էլեկտրոնային երաժշտության երևի թե ամենաոգևորող փառատոնն է, որը տեղի է ունենում Եվրոպայում և ամբողջ աշխարհում։ Կրակովյան այս փառատոնի հատկանշական կողմերից է այսպես կոչված Off-Locations-ը (չօգտագործվող տարածքները), ինչպիսիք, օրինակ, 2017թ․ UNSOUND-ի ժամանակ նախկին պողպատի գործարաններն ու աղի հանքերն էին։ Փառատոնը նաև քաղաքական առումով մեծ հավակնություններ ունի։ Երեկույթների և …

Vice-Versa գրական թարգմանիչների սեմինար Երևանում

Երևանում «Գյոթե կենտրոնը», Թարգմանիչների գերմանական ֆոնդի TOLEDO ծրագիրն ու Ռոբերտ Բոշ հիմնադրամը հրավիրում են մասնակցելու գերմաներեն-հայերեն, հայերեն-գերմաներեն գրական թարգմանիչների երկրորդ սեմինարին, որն այս տարի ընթանալու է Երևանում։ Հինգ օր շարունակ թարգմանիչները գրական-գեղարվեստական տեքստեր կթարգմանեն հայերենից գերմաներեն և հակառակը, կքննարկեն թարգմանությանը վերաբերող արդիական հարցերը և փորձի փոխանակում կիրականացնեն մասնագիտական ոլորտում։ Երկու …

Գերմանական ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնում

Հուլիսի 8-ին Երևանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը, որում, ինչպես ամեն տարի, ներկայացված են նաև գերմանական ֆիլմեր։ MADE IN GERMANY խորագրի ներքո այս տարի ձեզ ենք ներկայացնելու հետևյալ կինոժապավենները։   BEUYS/«Բոյս» Գերմանիա, 2015/2017թթ․, 107 ր․ Ռեժիսոր՝ Անդրես Ֆայել 13․07, ժ․ 18։30, «ՌԻՈ մոլ» և 15․07, ժ․ 15։00, Մոսկվա …