«Այբ» դպրոցի «Բիոպլաստիկները ընդդեմ բնության կեղտոտման» նախագիծը 

Գյոթե-ինստիտուտի «Դպրոցը հանուն միջավայրի» նախագիծը միջազգային կրթական մրցույթ-նախագիծ է, որը գործում է 2014 թվականից՝ սերտ համագործակցելով գերմանական տարբեր կրթական և հետազոտական հաստատությունների հետ։ Նախագծի նպատակն է աշակերտներին ներգրավել բնապահպանական  խնդիրները լուծելուն և նպաստել հետազոտական հմտությունների զարգացմանը։ Մրցույթ-նախագծին մասնակցել են տարբեր երկրներ ամբողջ աշխարհից և ներկայացրել իրենց լուծումները առկա էկոլոգիական խնդիրների շուրջ։ 2019 թվականի մայիսի 10-ից 13-ը Գերմանիայի Բրեմեն քաղաքում 5-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու  են 15 թիմեր տարբեր երկրներից, որոնց թվում է նաև …