«Գորիսյան պատկերներ» ֆիլմը՝ Վավերագրական ֆիլմերի Ղրիմի փառատոնի մրցանակակիր

«Գյոթե կենտրոնի» աջակցությամբ 2018 թվականին նկարահանված և ԿԻՆ կինոփառատոնի շրջանակներում էկրան բարձրացած «Գորիսյան պատկերներ» ֆիլմը մրցանակ է շահել 2019 թվականի մայիսի 11-16-ը Սիմֆերոպոլում կայացած «Վավերագրական ֆիլմերի Ղրիմի բաց փառատոնում»։ Ֆիլմն ընդգրկվել էր «Վավերագրական կինոյի ղրիմյան պրեմիերաներ» հիմնական մրցութային ծրագրում և արժանացել «Լավագույն դեբյուտ» մրցանակին։ Ֆիլմի ռեժիսորներն են Ռուզան Շահնազարյանը, Գևորգ …

«Գյոթե կենտրոնի» ծրագիրը Armenia Art Fair-ի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի և ԱրԷ կատարողական արվեստների փառատոնի շրջանակներում

«Գյոթե կենտրոնի» ծրագիրը Armenia Art Fair-ի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի և ԱրԷ կատարողական արվեստների փառատոնի շրջանակներում Մայիսի 17-ից հունիսի 17-ը / բացումը մայիսի 17-ին, ժամը 19:00 Ցուցահանդես «Սահմանը», տարածաշրջանային ցուցահանդես, համադրողներ Թիբո դը Ռոյթեր և Ինքե Արնս Վայրը՝ Գյոթե կենտրոն Երևան Մհեր Մկրտչյան 1 Մայիսի 18-ին, ժամը 17:00 Համլետ Հովսեփյանի …

Ցուցահանդես՝ Սահմանը

  Որտե՞ղ է վերջանում Եվրոպան, որտե՞ղ՝ սկսում Ասիան: Որտե՞ղ է վերջանում Ասիան և որտե՞ղ՝ սկսում Եվրոպան: Ի՞նչ ազդեցություն ունեն սահմանները, և ովքե՞ր են դրանք գծում: Սրանք են այն կարևոր հիմնահարցերը, որոնց անդրադառնում է «Սահմանը»: Երկարամյա այս գեղարվեստական նախագիծն իրականացվել է «Գյոթե ինստիտուտի» և համագործակցող բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից: «Սահման»-ի վերջին …

Ցուցահանդես «Բաուհաուզի կանայք»

Երևանում «Գյոթե կենտրոնը» և Հայնրիխ Բյոլ հիմնադրամը սիրով հրավիրում են ձեզ Բաուհաուզի հարյուրամյակի շրջանակներում կազմակերպվող այս յուրահատուկ միջոցառմանը՝ նվիրված Բաուհաուզի կանանց։ Մայիսի 6-8-ը «Գյոթե կենտրոնը» հյուրընկալելու է «Բաուհաուզի կանայք» գրքի հեղինակ Ուլրիկե Մյուլերին։ Միջոցառման ծրագրում՝ Մայիսի վեցին՝ ժ. 17.00-ին, Ցուցահանդեսի պաշտոնական բացում, շրջայց ցուցասրահում, բանախոսություն (մուտքն ազատ է) Ժ. 20.00-ին …