Ընթերցում Գրքի համաշխարհային օրվա առթիվ

Գրքի համաշխարհային օրվա կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում Վահրամ Մարտիրոսյանի «Հիմար մարդը» պատմվածքից գերմաներեն հատվածական թարգմանություն։ Ընթերցում է գրող և թարգմանիչ Վիբկե Ցոլմանը։

Միխայիլ Չեխովի Միջազգային թատերական աշխատարան Գորիսում

Թեք Տեղ թատերական խմբակի հետ հաջող համագործակցության արդյունքում այս տարի մարտի 6-11-ը Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Միխայիլ Չեխովի միջազգային թատերական աշխատարան: Աշխատարանը վարում էին Ուլրիխ Մայեր-Հորշը (դերասան և ռեժիսոր, Համբուրգից) և Վլադիմիր Տարասյանցը (դերասան և ռեժիսոր, դոցենտ, Համբուրգից)՝ անդրադառնալով Մ․ Չեխովի «Օբյեկտիվ մթնոլորտի», «Հերոսի անհատական մթնոլորտը» և …

Հոգևոր ճարտարապետության պատմական զարգացումները: Բյոմերը. Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակի առթիվ․ առցանց ցուցահանդես

Սիրելի ընկերներ, գործընկերներ և մեր կայքի հյուրեր, Կորոնավիրուսի տարածումն ազդում է նաև ողջ աշխարհի մշակութային կյանքի վրա՝ կանգնեցնելով մեզ նոր մարտահրավերների առաջ: Ներկայիս պանդեմիայի պատճառով կանգ են առել մեր բազմաթիվ նախագծերը, որոնց թվում է նաև Գոթֆրիդ Բյոմի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը պետք է կայանար Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան …

Համմերկլավիր. Լյուդվիգ վան-ին փնտրելիս (Բեթհովեն 250)

Այսպիսի մի երազ տեսա: Մահացած հայրս եկավ ինձ մոտ: «Դե ասա», – ասում եմ, – «ո՞նց է: Բեթհովենին հանդիպեցի՞ր»: Նա մռայլվում է՝ ափսոսանքով ու գարշանքով թափահարելով գլուխը. «Օ-լա-լա: Սոսկալի հանդիպում էր»: (Յասմինա Ռեզա – ՀԱՄՄԵՐԿԼԱՎԻՐ) ______ Աշխարհը աչքներիս առջև փոխվում է: Ժամանակ կպահանջվի գիտակցել այն ամենը, ինչ կատարվում է այժմ: …