Հանդիպում գրող Դողան Աքանլիի հետ

«Գյոթե կենտրոնի» հրավերով արդեն երկրորդ անգամ Հայաստանում էր գրող Դողան Աքանլին՝ ներկայացնելու իր նոր գիրքը՝ «Մադոննայի վերջին երազը»։  Մշակույթների միջեւ երկխոսության համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության հատուկ շքանշանի՝ Գյոթե մեդալի արժանացած գերմանաբնակ թուրք գրողը գիրքը ներկայացրեց հայաստանյան ընթերցողի դատին։ Եղան հատվածական ընթերցումներ գերմաներեն և հայերեն թարգմանությամբ։

«Ես գրում եմ բռնության մասին, հատկապես պետական կազմակերպված բռնության մասին։ Իմ առաջին երեք գրքերում գրել եմ քաղաքական հետապնդումների մասին, որոնք ուղղված են փոքրամասնություններին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին։ «Մադոննայի վերջին երազը» գրքում, որն այսօր ներկայացրեցի հայ ընթերցողին, չեմ ցանկացել սահմանափակվել ազգային սահմանների մեջ, այլ ազգային սահմաններից գնացել եմ դեպի համամարդկայինը։ Ի՞նչ կապ ունի Հոլոքոստը հայերի ցեղասպանության հետ։ Ի՞նչ կապ ունի գերմանական հանցագործությունը թուրքականի հետ։ Որո՞նք են տարբերություններն այդ հանցագործությունների միջև, որո՞նք են նմանությունները։ Վեպի ձևով ես արտահայտել եմ  որոշ թեզեր այդ հարցի մասին»,- ասում է հեղինակը։

Գրողի այցելության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։