Սիրելի ընկերներ,
Ուզում ենք տեղեկացնել, որ Գյոթե կենտրոնը օգոստոսի 3-ից 21-ը «մեկնում է» ամառային արձակուրդ: Վերջին 5 ամիսները մենք աշխատում էինք տնային պայմաններում, անկախ իրավիճակից փորձելով մեր այցելուներին ներկայացնել մեր նախագծերը առցանց տարբերակով:
Բոլորս հույս ունենք, որ սեպտեմբերից կկարողանանք վերադառնալ մեր բնականոն կյանքին և կենտրոնի դռները կրկին բաց կլինեն բոլորի առջև
Սիրով՝ Գյոթե կենտրոնի թիմ
Foto © Ed Tadevossian