Հարցազրույց Նինո Հարաթիշվիլիի հետ

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք գերմանացի գրող Նինո Հարաթիշվիլիի հետ հարցազրույցը։

Բազմաթիվ մրցանակակների արժանացած գրող, թատերագիր և բեմադրող Նինո Հարատիշվիլին ծնվել է 1983 թ. Վրաստանում։ Ապրելով երկու տարբեր աշխարհներում ու յուրաքանչյուրն իր լեզվով` նա տասներկու տարեկանից սկսել է գրել ինչպես գերմաներեն, այնպես էլ վրացերեն:

2010թ.-ին Նինոյի առաջին «Յույա» (Juja) վեպը, իսկ 2018թթ.-ին «Կատուն և գեներալը» (Die Katze und der General) վեպն առաջադրվել էին Գերմանական գրքի մրցանակին։ 2011թ.-ին «Իմ նուրբ երկվորյակը» (Mein sanfter Zwilling) վեպն արժանացել է Independent Publishers’ Hotlist մրցանակին: «Ութերորդ կյանք» (Das achte Leben/FürBrilka/) վեպի գերմաներեն հրատարակությունը բեսթսելլեր դարձավ և արժանացավ Աննա Սեգերսի մրցանակին, Լեսինգի մրցանակի կրթաթոշակին և 2018 թ.-ի Բերտոլտ Բրեխտի մրցանակին: Վեպն արդեն ընդգրկվել է Հոլանդիայի, Լեհաստանի և Վրաստանի հրատարակությունների լավագույն բեսթսելլերների շարքում: Այն  թարգմանվել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, լեհերեն և հունարեն: