Կինոյի տան վերանորոգված դահլիճի վերածնունդը

Մայիսի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի կինոգործիչների միության վերանորոգված և վերակահավորվախ կինոդահլիճի վերաբացման հանդիսավոր արարողոությունը:
Հայկական կինոյի այս կարևոր մշակութային ժառանգությանը հնարավոր եղավ նոր շունչ հաղորդել Եվրոպական Միության, Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության և Միջազգային Օգնության ֆոնդի (International Relief Fund – Գերմանիայի ԱԳՆ-ի և Գյոթե ինստիտուտի համատեղ նախաձեռնություն) աջակցության շնորհիվ:
Գյոթե կենտրոնը 2017 թվից ի վեր տարատեսակ ճանապարհներ էր փնտրում այս կինոդահլիճի վերակենդանացումն իրականացնելու համաև և անչափ ուրախ է, որ դա վերջապես հնարավոր եղավ իրականացնել։
Հույս ունենք, որ այսուհետ դահլիճում կիրականացվեն բազմաթիվ հետաքրքիր կինոդիտումներ, այդ թվում նաև եվրոպական այլ համագործակցոությունների շրջանակներում։