«Ֆրից, ձկնորսի որդի»․ ցուցահանդես «Գյոթե կենտրոնում»

 

 

 

Հունիսի 2-ին «Գյոթե կենտրոնի» Գերմանական ընթերցասրահում տեղի ունեցավ «Ֆրից, ձկնորսի որդի» ցուցահանդեսը։ Միջոցառումը կազմակերպել էին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային հողի Frauenkulturbüro-ի ներկայացուցիչները՝ «Գյոթե կենտրոնի» հետ համագործակցությամբ։

Ցուցադրությանը հայ, վրացի և գերմանացի արվեստագետների համար ներկայացվեցին Միջազգային փոխանակման ծրագրի մասնակիցների աշխատանքները։

Ինստալյացիաները՝ Գոհար Մարտիրոսյանիմ Կատարինա Մադերթաների և Աստրիդ Բուշի։

Տեսանյութերի աշխատանքները՝ Ալիսա Բերգերի, Աննա Յիկիայի, Դիանա Հակոբյանի, Գոհար Մարտիրոսյանի, Նինո Կվիրիշվիլիի, Գվանթսա Ջիկարիանիի, Հայքե Քաբիշի, Յուլյա Բյունագելի, Յուլյա Շարլոթ Ռիխթերի, Կատարինա Մադերթաների, Նինո Սեխինիաշվիլիի, Թամար Չադունելիի, Թեսսա Քնափի, Ուլրիկե Մյոշելի։

Ցուցահանդեսի համադրողներ՝ Մարիա Վիլդայս, Եվա Խաչատրյան։