B2, C1 գրանցում, փետրվար 2023

Հղումները կակտիվանան     11․01․2023 ժամը 11:30 Գրանցումը ավարտվում է    12․01․2023 ժամը 18:00 B2 քննության գրանցման հղում․ https://forms.gle/fQqTzkNyUWtwvW9u6 C1 քննության գրանցման հղում․ https://forms.gle/C1CZshd9zx2LgcQ9A Քննությունը հետաձգել կամ գումարը հետ ստանալ հնարավոր է միայն գրանցման ավարտից առաջ՝ վարչական ծածսերի 25 տոկոս պահումով։ Քննության օրվանից 6 շաբաթ անց արդյունքները կհրապարակվեն օնլայն Քննության օրվանից …

Կոնդի փառատոն 2022

Թեք տեղ թատերական խումը Գյոթե կենտրոնի հետ համատեղ 2022 թ․ սեպտեմբերին Կոնդում կազմակերպեց եռօրյա փառատոն, որի ընթացքում այցելուներին ներկայացվեց Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Նախագիծն անդրադարձավ ինչպես թաղամասի անցյալին, այնպես էլ ներկային ու ապագային։

Երգ, պար, երաժշտություն, թատրոն, կինո, հետազոտություններ, աշխատանոցներ, պատմություն, սնունդ, խմիչք և տոնավաճառ՝ մեկ վայրում, միաժամանակ։ Եվ այս ամենը կոնդեցիների ակտիվ մասնակցությամբ։

Նախագծին մասնակցեցին թե տեղացի, և թե միջազգային բազմաթիվ արվեստագետներ ու նախաձեռնություններ։

Նախագիծը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան gործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն էր նաև Երևանի քաղաքապետարանը։