Գերմանական ընթերցասրահը վերաբացվում է

Սիրելի ընթերցողներ,
Տեղեկացնում ենք, որ Գերմանական ընթերցասրահը կվերաբացվի սեպտեմբերի 1-ից: Գրադարանը աշխատելու է բացառապես պարետատան կանոններով:
ՀՀ պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն` սահմանվել են կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) պայմաններում գրադարանների և թանգարանների գործունեության համար:
Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.
1) Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ամբողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:
2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:
3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
4) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում՝ ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:
5) Ընթերցասեղանների մոտ այցելուները նստում են՝ պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
6) Բոլոր ընթերցասեղաններն անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով):
7) Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր:

Առցանց ընթերցումներ. Էլքե Հարթմանը կարդում է Հովհաննես Երանյան

Գրական թարգմանության առցանց ընթերցումների շրջանակում ներկայացնում ենք թարգմանչուհի Էլքե Հարթմանին, ով կարդում է Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքից մի հատված՝ գերմաներեն թարգմանությամբ: Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա)  պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը չխափաներ բոլոր մեր ծրագրերը… …

Առցանց ընթերցումներ. Շտեֆան Հայմանը կարդում է Աղասի Այվազյան

Գրական թարգմանության առցանց ընթերցումների շրջանակում ներկայացնում ենք թարգմանիչ Շտեֆան Հայմանին, ով ներկայացնում է Աղասի Այվազյանի «Կիրակոսը» պատմվածքից մի հատված՝ գերմաներեն թարգմանությամբ: Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա)  պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը չխափաներ բոլոր մեր ծրագրերը… Թարգմանչական գործունեությունը …

Հայտերի ընդունում. Civil Match՝ Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցություններ ստեղծող ցանց

Հայտերի ընդունում. Օժանդակություն քաղաքացիական հասարակությանը գտնել միջազգային գործընկերներ և մեծացնել ազդեցությունը Civil Match-ը Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցություններ ստեղծող ցանց է Сivil Match-ը համագործակցություններ ստեղծող առցանց նախագիծ է, որը կենտրոնանում է միջազգային գործընկերություններ ստեղծելու և ակտիվ կապերի հաստատման վրա 10 երկրների առաջնորդների համար՝ Հայաստան, Վրաստան, …