Լաուրա Ցվիրտնիա «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք». Ընթերցում և քննարկում

Հրաշալի՜ նորություն ունենք։ Գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիան գալիս է Հայաստան, և իր այցի շրջանակներում կներկայացնի իր «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք» վեպը։ Իր դեբյուտային վեպում Լաուրա Ցվիրտնիան պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնք հեռացել են իրենց հայրենիքից՝ այլ տեղում նոր հայրենիք գտնելու համար։ Այս գրքի հերոսները տարբեր անուններ ունեն, խոսում …

Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը»

Վրաստանի Գյոթե ինստիտուտը ներկայացնում է Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտ» ցուցահանդեսը, որը հասանելի կլինի նոյեմբերի 23-ից հունվարի 14-ը Երևանի Գյոթե կենտրոնում։ Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը» բազմազան է․ շուրջ 6800 տարբեր չափերի, տեսակների, պետական և ոչ պետական հովանավորության ներքո գտնվող թանգարաններ՝ տարեկան ավելի քան 111 մլն այցելուներով։ Որպես կրթվելու, փորձի ձեռքբերման, հաղորդակցության և ժամանցի …

✨👩‍💻 Ցանկանում եք միջոցառո՞ւմ կազմակերպել կամ պարզապես հանգիստ աշխատե՞լ և համապատասխան տարածք եք փնտրո՞ւմ։ Երևանի Գյոթե կենտրոնը սիրով պատրաստ է Ձեզ տրամադրել միջոցառումների համար նախատեսված իր տարածքը։

Մենք մեր գործընկերներին և մշակութային նախաձեռնություններին կարող ենք տրամադրել համապատասխան տարածք հետաքրքիր հանդիպումների և միջմշակութային երկխոսության համար։

Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկների համար կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝
info@goethe-zentrum.am

Հայերեն-գերմաներեն թարգմանչական սեմինար // Ընթերցում

Սիրով կիսվում ենք այս փոքրիկ տեսանյութով, որ Գյոթե կենտրոնի սիրելի հետևորդներն էլ կարողանան պատկերացում կազմել հայերեն-գերմաներեն թարգմանչական սեմինարի ամփոփիչ ընթերցանության վերաբերյալ։ Սա բացառիկ հնարավորություն էր ավելի խորացնելու մեր լեզուների և մշակույթի հանդեպ սերն ու հետաքրքրությունը։

Եվ ինչպես հնչեցին Դանիել Վարուժանի տողերը՝ «Խաղաղություն թող ըլլա՜»։