Ցուցահանդես Data CTRL Centre

Երևանում Գյոթե կենտրոնը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ հոկտեմբերի 29-31-ը #ԴիջիԹեք 2021-ի շրջանակներում ներկայացրեց “Data CTRL Centre” ցուցահանդեսը։ Data CTRL Centre-ը մասշտաբային տարածաշրջանային նախագիծ է, որը նախաձեռնել է Ուկրաինայի Գյոթե ինստիտուտը 2020 թվականին. այն ուղղված է մեդիագրագիտության մասսայականացմանը և անձնական տվյալների պաշտպանությանը ինտերնետում։ Նախագիծը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին …

«Ոսկե Ծիրան» 2021՝ գերմանական ծրագիր

Ներկայացնում ենք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի այս տարվա գերմանական ֆիլմերի ժամանակացույցը։  “Made in Germany” ծրագրի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին Ժամը 16։30-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում  Պարոն Բախմանն ու նրա դասարանը Գերմանիա, 2021, 217 ր․ Ռեժիսոր՝ Մարիա Շփեթ Մտերմիկ վավերագրություն, որ պատկերում է տարրական դպրոցի ուսուցչի և նրա աշակերտների կապը: Ուսուցչի …

Ադոլֆ Դիռ. Լուսանկարներ Կովկասից

Վրաստանի Գյոթե ինստիտուտի, պետական գրականության թանգարանի և Մյունխենի Հինգ Մայրցամաքներ թանգարանի հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 23-ին բացվեց Ադոլֆ Դիռի լուսանկարների ցուցահանդեսը։ Ադոլֆ Դիռը եղել է ոչ միայն առաջնակարգ կովկասագետ ու ազգագրագետ, այլև` 20-րդ դարի սկզբին գործել է որպես տարածաշրջանի ֆոտովավերագրող։ Նա նորարարական աշխատանք է կատարել կովկասյան լեզուների հետազոտության բնագավառում և` …

EU4Culture. «Մարզային քաղաքների կանչ»-ի հինգ ընտրված շահառուները

EU4Culture-ը հրապարակել է այն հինգ քաղաքների անունները, որոնք հաղթել են ծրագրի «Մշակութային զարգացման ռազմավարությունների նախապատրաստմանն աջակցող հայեցակարգային հայտերի ներկայացում» փուլում և իրավունք ստացել դիմելու ծրագրին ամբողջական հայտով: Արևելյան գործընկերության հինգ երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) ընդհանուր 70 քաղաքներ էին արձագանքել կանչին: Մենք շնորհակալ ենք Ձեր հետաքրքրության համար: Ներկայացված հայեցակարգային …