Անտուան Վագներ, «Հուզական վերլուծություն»

Գյոթե կենտրոնը այս տարի նույնպես իր մասնակցությունն ունեցավ ԱՐԷ կատարողական արվեստների փառատոնին: Համատեղ ջանքերով Հայաստանում տեղի ունեցավ եվրոպական, ամերիկյան արվեստագետ Անտուան Վագների «Հուզական վերլուծություն» ցուցահանդեսը, որը հանդիսատեսին հասանելի էր Հայաստանի Ազգային Պատկերասրահում ապրիլի 6-ից 30-ը: Միջոցառման շրջանակներում Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ նաև հանդիպում-քննարկում արվեստագետի հետ: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն էր ընձեռում …

Human Art Poetry Dialogue՝ Գերմանիայի և Հայաստանի միջև

Ապրիլի 5-ին Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ “HUMAN ART POETRY DIALOGUE” ցուցահանդեսի բացումը: Դա նկարչուհի Տաթև Մնացականյանի մշակութային մի բացառիկ նախագիծ էր, որի շրջանակում իրականացվեց համատեղ ցուցահանդես և գրքի շնորհանդես: Ցուցադրության մասնակիցներն էին գերմանացի նկարիչ, ճարտարապետ Օտտո ֆոն Քոցեբուն և հայ նկարիչ, քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը: Նախագիծը միավորեց ոչ միայն ճարտարապետությունը, գծագրությունը, …

Ժամանակակից հայ գրողները՝ Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին

Երևանում «Գյոթե կենտրոնի» և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով 2019 թվականի մարտի 21-24-ը Հայաստանը մասնակցել է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Այն Եվրոպայի ամենամեծ տոնավաճառներից է: Այստեղ են հավաքվում մեծ թվով հրատարակիչներ, գրողներ, լրագրողներ, ընթերցողներ: Լայպցիգի գրքի ցուցահանդեսը կարևոր հնարավորություն է հայաստանյան հրատարակչությունների համար՝ ներկայացնելու օտար լեզունե­րով հրատարակված հայ գրականությունը, կապեր հաստատելու …

«Այբ» դպրոցի «Բիոպլաստիկները ընդդեմ բնության կեղտոտման» նախագիծը 

Գյոթե-ինստիտուտի «Դպրոցը հանուն միջավայրի» նախագիծը միջազգային կրթական մրցույթ-նախագիծ է, որը գործում է 2014 թվականից՝ սերտ համագործակցելով գերմանական տարբեր կրթական և հետազոտական հաստատությունների հետ։ Նախագծի նպատակն է աշակերտներին ներգրավել բնապահպանական  խնդիրները լուծելուն և նպաստել հետազոտական հմտությունների զարգացմանը։ Մրցույթ-նախագծին մասնակցել են տարբեր երկրներ ամբողջ աշխարհից և ներկայացրել իրենց լուծումները առկա էկոլոգիական խնդիրների շուրջ։ 2019 թվականի մայիսի 10-ից 13-ը Գերմանիայի Բրեմեն քաղաքում 5-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու  են 15 թիմեր տարբեր երկրներից, որոնց թվում է նաև …