EU4Culture. Շարժունության ծրագրի բաց կանչ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարում է շարժունության դրամաշնորհների իր առաջին կանչը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար: Առաջին կանչը մեկնարկում է 2022 թվականի հունվարի 31-ին և բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար:

Կանչը կաջակցի շարժունության 3 տեսակների. 1. Կարճաժամկետ (7-10 օրացուցային օր) – մինչև €1,500 2. Միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) – մինչև €3,500 3. Երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) – մինչև €5,000 4. Շարժունության նախագծերը կարող են իրականացվել 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի հունիսը Եվրամիության անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

 

Ո՞վ կարող է դիմել

18 տարին լրացած, Արևելյան գործընկերության անդամ պետության (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն,  Ուկրաինա) քաղաքացի հանդիսացող և օրինական բնակության կարգավիճակ ունեցող մշակույթի բոլոր ոլորտների արվեստագետներ կամ մշակութային մասնագետները։

Ինչպե՞ս դիմել

Դիմորդները պետք է պատրաստեն միջազգային շարժունության գործողությունների պլան և բյուջե՝ օգտագործելով առցանց հայտի ձևը և այն ներկայացնեն Գյոթե Դիմումի Պորտալի՝ Goethe Application Portal (GAP) միջոցով:

Բաց կանչի վերջնաժամկետն է 2022 թվականի ապրիլի 8-ի ժամը 18:00 -ն (տեղական ժամանակ): Շարժունության դրամաշնորհային ծրագրի նպատակն է ամրապնդել ԱլԳ գործընկեր երկրներում արվեստագետների և մշակութային մասնագետների միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը, աջակցել նրանց մասնագիտական շարժունությանը և կապեր ստեղծել նրանց միջև՝ աջակցելով միջազգային համագործակցությանը: Ընդհանուր առմամբ, EU4Culture-ը 2022-2024 թվականների ընթացքում կհայտարարի շարժունության դրամաշնորհների վեց մրցույթ և կտրամադրի մինչև 250 անհատական դրամաշնորհ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի, Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:

Բաց կանչի ուղեցույցներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Հարցերի դեպքում դիմել EU4Culture ծրագրի հայաստանյան ազգային կոորդինատոր
Մարինե Կարոյանին՝ Marine.Karoyan.extern@goethe.de