Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոակումբ․ Պանդորայի տուփը

February 13 @ 7:30 pm - 9:30 pm

Պանդորայի տուփը

Ռեժիսոր՝ Գեորգ Վիլհելմ Ֆաբսթ
Արտադրման տարեթիվ՝ 1929
Տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե

Գեորգ Վիլհելմ Փաբսթի «Պանդորայի տուփը», որը համր կինոյի գլուխգործոցներից է համարվում, շատ յուրօրինակ տեղ ունի 1920-ականների գերմանական ֆիլմերի շարքում, քանի որ ռեժիսորը, ի հակառակ իր նշանավոր էքսպրեսիոնիստ գործընկերների, ընտրեց ռեալիստական արտահայտչականությունը՝ դառնալով ռեալիստական կինոյի հիմնադիր և կարևորագույն ներկայացուցիչներից:

Գլխավոր դերում 1920-ականների գլխավոր գեղեցկուհիներից է՝ ամերիկուհի Լուիզ Բրուքսը: Դրամատիկ ու մելոդրամատիկ տարրերով այս ֆիլմում նա մարմնավորում է թեթևամիտ ու սեքսուալ Լուլուին: Նա համարձակ ու կյանքով լի աղջիկ է, ով հեշտությամբ բազմաթիվ տղամարդկանց (և կանանց) սիրտ է գրավում ու նույնքան հեշտությամբ խենթացնում և կործանում նրանց: Մեծ հաճույքով տրվելով իր շուրջ պարուրվող կրքերի հորձանուտին՝ Լուլուն ի վերջո կանգնում է դատարանի առաջ մարդասպանության համար, փախչում ու ստիպված է լինում զբաղվել մարմնավաճառությամբ:

Details

Date:
February 13
Time:
7:30 pm - 9:30 pm
Website:
https://www.facebook.com/events/2240273676217800/

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map