- This event has passed.
Կինոդիտում. Մետրոպոլիս(1927)
19/02/2020 @ 19:00 - 21:00
Event Navigation
Մետրոպոլիս | Metropolis
Ռեժիսոր՝ Ֆրից Լանգ
Արտադրման տարեթիվ՝ 1927
Տևողությունը՝ 150 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Մուտքն ազատ է
Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
«Գյոթե» կենտրոնի կինոակումբի փետրվարյան ծրագրում հարգանքի տուրք ենք մատուցում համաշխարհային կինոյի վարպետ Ֆրից Լանգին, ով այս տարի կնշեր ծննդյան 130-ամյակը: Նրա ֆիլմոգրաֆիան լի է կինոյի լեզուն հարստացրած ու կինոյի երեսը հավերժ փոխած զանազան ֆիլմերով և մենք միասին հնարավորություն կունենանք դիտելու դրանցից չորսը՝ «Նիբելունգներ»-ի երկու ֆիլմերը(1924, https://bit.ly/2u7li81 և https://bit.ly/2S3dTyu), «Մետրոպոլիս»-ն (1927) ու «Էմ»-ը (1931, https://bit.ly/37NTy6N):
«Մետրոպոլիս»-ը կինոյի պատմության առաջին գիտաֆանտաստիկ լիամետրաժ կինոնկարներից մեկն է: Գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում, երբ թռչող մեքենաներով ու երկնքից էլ վեր խոյացող շինություններով լի Մետրոպոլիսում օրեցօր ավելի և ավելի է խորանում քաղաքի երկնաքերերում ապրող հարուստ սեփականատերերի ու ստորգետնյա կացարաններում տքնող չքավոր աշխատավորների միջև հակակրանքը: Մեծահարուստի որդի Ֆրեդերը սիրահարվում է Մարիային, սակայն դասակարգային հակասություններն ամեն վայրկյան կարող են անդառնալի բռնության վերաճել:
Սոցիալական ու փիլիսոփայական ենթատեքստերով, տպավորիչ դեկորացիաներով ու ցնցող հատուկ էֆեկտներով հագեցած այս ֆիլմը երկար տարիներ երբևէ ստեղծված ամենաթանկարժեք կինոնկարն էր համարվում: