- This event has passed.
Առցանց կինոքննարկում. Գերմանիա՝ գունատ մայրիկ (1980)
08/07/2020 @ 20:30 - 21:30
Event Navigation
Հուլիսը Երևանի «Գյոթե» կենտրոնի կինոակումբում նվիրվում է 1970-80-ականների գերմանական կինոյի նոր ալիքի ամենաակնառու նմուշներին: Դրանցից մեկն է 1980 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին առաջադրված «Գերմանիա՝ գունատ մայրիկ» պատմական դրաման (“Deutschland, bleiche Mutter”):
Առցանց կինոքննարկումը տեղի կունենա՝
08/07/2020 – ժ. 20:30 – Zoom
ֆիլմը պետք է դիտել նախապես
(օրինակ՝ այստեղ https://rb.gy/7jya07)
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:
Ռեժիսոր Հելմա Զանդերս-Բրամսի ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-40-ականներին՝ Երկրորդ Աշխարհամարտի նախօրեին ու ընթացքում՝ մի կնոջ ու նրա փոքրիկ դստեր ապրումների օրինակով ցուցադրելով ներքին հակասություններից պառակտված ու խոշտանգված գերմանացի ժողովրդի ճակատագիրը: Կարելի է ասել, որ սա Ռայներ Վերներ Ֆասբինդերի հանրահայտ «Մարիա Բրաունի ամուսնությունը» կինոնկարի հոգևոր երկվորյակն է, սակայն եթե Ֆասբինդերի ֆիլմն ավելի մետաֆորիկ էր և ընդհանրական, ապա Զանդերս-Բրամսի գործը հոգեբանորեն ավելի նուրբ է և չափազանց մարդկային: