
- This event has passed.
ԿԻՆ Կինոփառատոն 2019
11/11/2019 @ 19:00 - 21:00
Event Navigation

Նկարահանելով զգացողությունները…
«Գյոթե կենտրոնը» և Կին միջազգային կինոփառատոնը հրավիրում է բոլորին իր 16-րդ փառատոնի բացման արարողությանը:
Բացման արարողությանը կհաջորդի փառատոնի մրցութային ծրագրի ֆիլմերի ցուցադրություն`
«Դերը», ռեժ. Ֆարնուշ Սամադի, 12 րոպե, խաղարկային, Իրան
«Ռումբը», ռեժ. Դիմա Համդան, 20 րոպե, խաղարկային, Գերմանիա
«Շրջան», ռեժ. Դելիա Հես, 9 րոպե, անիմացիա, Շվեյցարիա
«Ռոմանս գալարափողի համար», ռեժ. Իրինա Կիրեևա, 15 րոպե, ՌԴ
«Առոմա, ռեժ. Մերի Միքայելյան», 14 րոպե, խաղարկային, Հայաստան
Կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը՝ 19:00-ին ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում:
Հիշեցնենք, որ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք բոլորիդ: