Loading Events

« All Events

  • This event has passed.

Ֆիլմակումբ․ Ռեքվիեմ

23/10/2019 @ 19:00 - 21:00

Մուտքն ազատ է

Ռեժիսոր՝ Հանս-Քրիստիան Շմիդթ
Արտադրման տարեթիվ՝ 2005
Տևողությունը՝ 93 րոպե

Ցուցադրման լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Թունդ հավատացյալների ընտանիքում մեծացած երիտասարդ Միկաելան ամեն կերպ ջանում է նորմալ կյանք վարել՝ համալսարան է ընդունվում, երեկոյան պարերի է գնում, տարեկիցների հետ է շփվում: Սակայն ոչ միայն նրա ամաչկոտությունն է խոչընդոտ այս գործում, այլև ցավագին էպիլեպսիան, որը ոչ միայն անտանելի տառապանքներ է պատճառում աղջկան, այլև թույլ չի տալիս նրան ազատվել իր բարդույթներից ու կյանք մուտք գործել: Մի կողմից բժիշկներն են անվերջ փորձեր անում Միկաելայի վրա, մյուս կողմից աղջկա ծնողները, կասկածելով, որ ինքը՝ սատանան է տիրացել իրենց դստերը, կաթոլիկ եկեղեցու օգնությանն են դիմում…

Ֆիլմը հիմնված է 1976 թվականին Գերմանիայում տեղի ունեցած իրական դեպքերի վրա, որոնք նաև հիմք են ծառայել ամերիկյան «Էմիլի Ռոուզի էկզորցիզմը» (2005) ֆիլմի համար: «Ռեքվիեմ»-ի գլխավոր դերում փայլում է անկրկնելի Սանդրա Հյուլերը, ով առավել հայտնի է այսօր մեր կինոակումբի շրջանակներում ցուցադրված «Թոնի Էրդման» ֆիլմում իր կերտած կերպարի համար:

Details

Date:
23/10/2019
Time:
19:00 - 21:00
Cost:
Մուտքն ազատ է

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map