
- This event has passed.
Ֆիլմակումբ․ Վիկտորյա
02/10/2019 @ 19:30 - 22:00
Մուտքն ազատ է
Ռեժիսոր՝ Սեբաստիան Շիփեր
Արտադրման տարեթիվ՝ 2015
Տևողությունը՝ 140 րոպե
Ցուցադրման լեզուն՝ գերմաներեն, անգլերեն, իսպաներեն՝ հայերեն ենթագրերով
Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
Մեկ քաղաք: Մեկ գիշեր: Մեկ կադր:
Չընդհատվող 2 ժամ 20 րոպեանոց մեկ կադրով նկարված «Վիկտորյա» ֆիլմում համանուն հերոսուհին գիշերվա 4-ին բեռլինյան ակումբներից մեկում ծանոթանում է գերմանացի երիտասարդների մի խմբի հետ: Այն, ինչ սկսվում է որպես անմեղ երիտասարդական չարաճճիություն, մեկ գիշերվա ընթացքում վերաճում է լարված քրեական պատմության, որտեղ Վիկտորյան ու նրա նոր ընկերները ջանում են ամեն գնով կենդանի մնալ: Այս ֆիլմը ցնցող տեխնիկական ձեռքբերում է, որը 2015-ին Լավագույն գերմանական ֆիլմ է ճանաչվել, իսկ ֆիլմի օպերատորը Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Արծաթե արջ» պարգևին