Loading Events

« All Events

  • This event has passed.

Ֆիլմակումբ. Նոսֆերատու. սարսափի սիմֆոնիա

27/11/2019 @ 19:00 - 21:00

Նոսֆերատու. սարսափի սիմֆոնիա

Ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու
Արտադրման տարեթիվ՝ 1922
Տևողությունը՝ 94 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

Մուտքն ազատ է

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

«Գյոթե» կենտրոնի կինոակումբի նոյեմբերյան ծրագիրն ամբողջովին նվիրում ենք համաշխարհային կինոյի ամենամեծ ու ամենանորարար հեղինակներից մեկին՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուին և նրա ֆիլմերին: Առաջինը կդիտենք հանրահայտ «Նոսֆերատուն» (1922)՝ գերմանական կինոէքսպրեսիոնիզմի ամենանշանավոր գլուխգործոցն ու կինոյի պատմության առաջին սարսափ-ֆիլմերից մեկը:

1838 թվականին անշարժ գույքի երիտասարդ գործակալ Թոմասը Գերմանիայից գործուղման է մեկնում Տրանսիլվանիա՝ ոմն կոմս Օռլաքի մոտ, ով մտադիր է տուն գնել Թոմասի հարազատ Վիսբորգ քաղաքում: Հետզհետե երիտասարդը բացահայտում է, որ իր գործատուն խաբում է իրեն, և տրանսիլվանյան խավարի մեջ դարավոր հրեշ է ապրում՝ վամպիր Նոսֆերատուն: Եվ այժմ այդ հրեշը, տեսնելով Թոմասի հարսի՝ Էլենի նկարը, դագաղի մեջ Վիսբորգ է ուղևորվում՝ մահ ու հալածանք սերմանելով ճանապարհին:

Ըստ էության՝ սա Բրեմ Սթոքերի աշխարհահռչակ «Դրակուլա» վեպի էկրանավորումն է, ուղղակի քանի որ Սթոքերի այրին հրաժարվել էր ամուսնու ստեղծագործության էկրանավորման հեղինակային իրավունքները տրամադրել ֆիլմի հեղինակներին, վերջիններս ստիպված էին մի թեթև փոխել սյուժեն և կերպարների անունները: Այդպես կոմս Դրակուլան դարձավ կոմս Օռլաք, նույն ինքը՝ վամպիր Նոսֆերատու:

 

Details

Date:
27/11/2019
Time:
19:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map