Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում․ Էմ․ Քաղաքը մարդասպան է որոնում

26/02/2020 @ 19:00 - 21:00

Ռեժիսոր՝ Ֆրից Լանգ
Արտադրման տարեթիվ՝ 1931
Տևողությունը՝ 111 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Մուտքն ազատ է

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

«Գյոթե» կենտրոնի կինոակումբի փետրվարյան ծրագրում հարգանքի տուրք ենք մատուցում համաշխարհային կինոյի վարպետ Ֆրից Լանգին, ով այս տարի կնշեր ծննդյան 130-ամյակը: Նրա ֆիլմոգրաֆիան լի է կինոյի լեզուն հարստացրած ու կինոյի երեսը հավերժ փոխած զանազան ֆիլմերով, և մենք միասին հնարավորություն կունենանք դիտելու դրանցից չորսը՝ «Նիբելունգներ»-ի երկու ֆիլմերը (1924, https://bit.ly/2u7li81 և https://bit.ly/2S3dTyu), «Մետրոպոլիս»-ն (1927, https://bit.ly/2S8Eni5) ու «Էմ»-ը (1931):

Մի ամբողջ քաղաք ահ ու սարսափի մեջ է ապրում. անհայտ սերիական մարդասպան է թափառում փողոցներով՝ զրկելով ծնողներին դուստրերից ու եղբայրներից՝ քույրերից: Ոստիկանությունն ամեն գիշեր խուզարկում է քաղաքի քրեական ընդհատակի բոլոր հաստատությունները՝ հուսահատ ու ապարդյուն ջանալով ձերբակալել հանցագործին: Քրեական հեղինակությունները, ցանկանալով ազատվել ոստիկանական ճնշումներից, որոշում է սեփական հետախուզությունը ձեռնարկել ու ինքնադատաստանի տալ մարդասպանին:

Ֆրից Լանգն «Էմ»-ն իր լավագույն ստեղծագործությունն էր համարում: Ֆիլմն ստեղծվել է հնչունային կինոյի դարաշրջանի մեկնարկին, ու Լանգի ձայնային լուծումները հեղափոխական ազդեցություն են ունեցել գալիք տասնամյակների կինոյի վրա: «Էմ» ոչ միայն գերլարված դետեկտիվ պատմություն է, այլև շատ բարդ հարցեր է վերհանում բարոյականության, հասարակության ու մարդու կենդանական բնազդների մասին, և այդ իսկ պատճառով արդիական է առայսօր:

Details

Date:
26/02/2020
Time:
19:00 - 21:00

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map