
- This event has passed.
Կինոդիտում. Սերն ավելի սառն է, քան մահը
11/03/2020 @ 19:00 - 21:30
Event Navigation

Սերն ավելի սառն է, քան մահը
Ռեժիսոր՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր
Արտադրման տարեթիվ՝ 1969
Տևողությունը՝ 88 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Ամսաթիվ՝ 11 մարտի, 2020
Ժամ՝ 19:00
Վայր՝ Երևանի «Գյոթե» կենտրոն (Մհեր Մկրտչյան 1, Հրապարակի հարևանությամբ)
Մուտքն ազատ է: Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
Ֆիլմից առաջ կցուցադրվի նաև Ռայներ Վերներ Ֆասբինդերի «Քաղաքային թափառաշրջիկը» (Der Stadtstreicher) 12 րոպեանոց կարճամետրաժը` 1966 թվականի արտադրության:
«Սերն ավելի սառն է, քան մահը» ֆիլմը Ֆասբինդերի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ֆրանսիական նոր ալիքի ազդեցությամբ՝ գերմանական կինոյի ապագա վարպետը քրեական պատմություն է ստեղծել. մանր հանցագործ Ֆրանցը, գողություն նախագծելով կավատ Բրունոյի հետ, սիրահարվում է նրա մարմնավաճառ ընկերուհի Յոաննային: Գլխավոր դերում հենց ինքը՝ Ֆասբինդերն է, իսկ երկու այլ դերերում առաջին անգամ աշխարհին իրենց տաղանդն ի ցույց են դնում գերմանական կինոյի ապագա աստղեր Հաննա Շիգուլան և Ուլի Լոմելը:
Ռայներ Վերներ Ֆասբինդերը, Վերներ Հերցոգն ու Վիմ Վենդերսը մեր օրերում կինոյի դասականներ են համարվում, բացառիկ տաղանդներ, ովքեր իրենց գործունեությամբ 1970-ականներին կերպափոխեցին գերմանական ու համաշխարհային կինոյի երեսը: Բայց որտեղի՞ց են սկսել ապագա վարպետները, ո՞նց են արել իրենց առաջին քայլերը: «Գյոթե» կենտրոնի կինոակումբի մարտյան ծրագրի շրջանակներում հենց սա ենք պարզելու՝ դիտելով ու քննարկելով դասականների առաջին կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերը: