Loading Events

« All Events

  • This event has passed.

Թատերական աշխատարան «Շարժվող տարածք». Տարածություն-մթնոլորտ-խաղ

06/03/2020 @ 10:00 - 10/03/2020 @ 18:00

Միխայիլ Չեխովի Միջազգային աշխատարան՝
Ուլրիխ Մեյեր-Հորշի և Վլադիմիր Տարասյանցի հետ

«Շարժվող տարածք»
Տարածություն-մթնոլորտ-խաղ

Այս աշխատանոցում ուսումնասիրելու ենք Ա․ Չեխովի «Առաջարկություն» թատերգության տարածությունը և մթնոլորտը:
Ի՞նչ է պատահում, երբ մենք սուզվում ենք թատերգության տարածք և հնարավորություն ենք մեզ տալիս բացահայտելու նրան բնորոշ դինամիկան, էներգիան, լեզուն և տարածությունը։

Մ․ Չեխովի «Օբյեկտիվ մթնոլորտի», «Հերոսի անհատական մթնոլորտը» և «Անկանշկանդության, ձևի, գեղեցկության և ամբողջության» հայեցակարգերը մեզ կուղեկցեն մեր ուսումնասիրություններում։

Կիզակետ-տարածք- անհատական և օբյեկտիվ մթնոլորտ- զգացական աշխատանք- աշխուժություն- ինքնություն- ստեղծարար անհտականություն- անկանշկանդություն, ձև, գեղեցկություն և ամբողջություն

Սա Միխայիլ Չեխով Եվրոպայի ծրագրի երկրորդ մոդուլն է։ Աշխատարանն Թեք Տեղ թատերախմբի հետ համագործակցության արդյունք է:

Որպես ստեղծագործ պրոցեսի ճշտապահ դիտորդ՝ Միխայիլ Չեխովը հետազոտել է հոգու և մարմնի, շարժականի և անշարժի խաղը: Նա գտել է դերասանի համար պարզ և հստակ գործիքներ՝ հիմնված կենտրոնացման, երևակայության, հոգեբանական ժեստի, երևակայական կենտրոնի և մթնոլորտի ուժերի վրա:
Կիրառվելով կյանքում՝ այս տեխնիկաները թույլ են տալիս դերասանին բացահայտել իր կերպարը հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում: Դրանք բացում են արվեստագետի՝ ստեղծագործ անհատականության դռները:

Ծրագրի մասնակիցներն են Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողները։

Աշխատարանի տևողությունը 5 օր է՝ 2020 թվականի մարտի 6-ից 10-ը։ Յուրաքանչյուր օր 5 և կես ժամ․ ժամերն են՝ 10։00-13:00 և 14:00-16:30 (13:00-14:00 ընդմիջում)։

Դասերն անցկացվելու են գերմաներեն լեզվով և հայերեն թարգմանությամբ։

Details

Start:
06/03/2020 @ 10:00
End:
10/03/2020 @ 18:00

Organizer

Goethe-Zentrum Eriwan