Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Լոլա»

February 10 @ 20:30 - 22:30

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, այնպես որ՝ անպայման միացեք։
Արդյո՞ք նման միջոցառումների ժամանակ է հիմա: Այս հարցը վերաբերում է ժամանցին։ Փառատոնը, համերգը, գիրքն ու ցուցահանդեսը ժամանց չեն. սրանք մարդու կայացման, աճի, լինելու անհրաժեշտ պայմաններն ու ուղեկիցներն են: Նրանց ժամանակը միշտ է, տեղը՝ ամենուր։ Հենց իրենք են, որ հակակշիռ են սպառողական մտածողության կարծրատիպերի, որոնք տանում են դեպի քարացում, դեպի մահ։ Արվեստն ու գիտությունն են միայն, որ հակառակ ձգողականության բոլոր օրենքների՝ տանում են մեզ դեպի վեր ու դեպի վեհը, տանում են այնտեղ, որտեղ կարող ենք գտնել ճիշտ պատասխաններ ու ճիշտ ուղիներ։
1957 թվական: Հետպատերազմյան Արևմտյան Գերմանիայում արագ տեմպերով ընթանում են վերականգնողական աշխատանքները: Քոբուրգ քաղաքում սրանից մեծագույն շահեր են քաղում քաղաքապետն ու մեծահարուստները: Այս հարմարավետ պայմանավորվածությունը վտանգվում է, երբ քաղաք է ժամանում շինարարության նոր պետը՝ Արևելքից գաղթած չափազանց շիտակ ու կիրթ ֆոն Բոhմը (Արմին Մյուլեր-Շթալ), ով մտադիր է վերջ դնել տիեզերական մասշտաբի կոռուպցիային: Ժամանելուն պես՝ նա սիրահարվում է գեղեցկուհի Մարի-Լուիզին (Բարբարա Զուկովա): Սակայն ֆոն Բոհմը չգիտի, որ գիշերներն իր սերն այլ անուն է ընդունում՝ Լոլա. հենց այդ անվամբ է նա հանդես գալիս քաղաքի գլխավոր կոռուպցիոներ՝ մեծահարուստ Շուքերթին (Մարիո Ադորֆ) պատկանող հասարակաց տանը:
Առցանց կինոքննարկումը տեղի կունենա փետրվարի 10-ին, ժամը 20:30-ին
Zoom – us02web.zoom.us
ֆիլմը պետք է դիտել նախապես։ Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ https://cutt.ly/FjnXp9G, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Details

Date:
February 10
Time:
20:30 - 22:30

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan