Loading Events

« All Events

  • This event has passed.

Արեստի ճամբար Կոնդում․ Բացում // Կինոդիտում «Փարիզ, Թեքսաս»

05/07/2021 @ 20:30 - 22:30

Ֆրանսիայի դեսպանության և Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-ին տեղի կունենա փառատոնի պաշտոնական բացումը, որի ընթացքում կցուցադրենք Վիմ Վենդերսի աշխարհահռչակ «Փարիզ, Թեքսաս» (Paris, Texas, 1984, Ֆրանսիա, Գերմանիա) ֆիլմը։
Մի ֆիլմ, որի պաստառները 1980-ականներին և 1990-ականներին իրենց ուրույն տեղն ունեին բոլոր կինոսերների ննջասենյակներում: Մի ֆիլմ, որի շնորհիվ չքնաղ Նաստասյա Կինսկիի էմալե պատկերը՝ վարդագույն բրդյա զգեստով ու ոսկեզօծ կարե սանրվածքով, հավերժ դաջվեց բոլորիս ենթագիտակցության մեջ: Մի ֆիլմ, որը 1984 թվականին արժանացավ Կանի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղին:
Ֆիլմի ցուցադրությունն իրականացվում է «ՖԻԼՄԱԴԱՐԱՆ» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում։
Մուտքն ազատ է:
Ֆիլմը հայերեն ենթագրերով է:

Details

Date:
05/07/2021
Time:
20:30 - 22:30