Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում՝ «Կարբիդ ու թրթնջուկ»

08/12/2021 @ 19:00 - 21:00

«Գյոթե» կենտրոնի կինոկակումբը վերսկսում է իր գործունեությունը, և եթե մինչ այս մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի բազմապիսի կինոարվեստին։ Սա այս ֆիլմերը դիտելու և քննարկելու բացառիկ հնարավորություն է, քանի որ դրանց մեծ մասը համացանցում չեք գտնի՝ ինչքան էլ մանրակրկիտ որոնեք։

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին՝ «Կարբիդ ու թրթնջուկ»

Ռեժիսոր՝ Ֆրանկ Բայեր

Ֆրանկ Բայերն արևելագերմանական ամենահնարամիտ ռեժիսորներից է, իսկ «Կարբիդն ու թրթնջուկ» կատակերգությունը՝ նրա ամենահաջող ու նշանավոր ֆիլմերից, որտեղ նա ծաղրում է հետպատերազմական Գերմանիայի իրողությունն ու անգամ Կարմիր բանակին։
1945 թվականն է։ Պատերազմը նոր է պրծել, իսկ Դրեզդենն ավերակ է։ Աշխատանք որոնելով՝ Կալլեն գալիս է ծխախոտի գործարան, որն այժմ վերականգնվում է ռմբակոծություններից հետո։ Բայց խնդիր կա՝ շինությունը խոյացնելու համար բանվորներին կարբիդ է պետք, իսկ վերջինս հնարավոր է ճարել միայն Դրեզդենից 200 կմ հեռավորության վրա գտնվող Վիտտենբերգ քաղաքում։ Եվ ահա հնարամիտ Կալլեն գնում է կարբիդ բերելու՝ ճանապարհին հանդիպելով բամզաթիվ տարօրինակ կերպարների։

Details

Date:
08/12/2021
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map