
- This event has passed.
Հայաստան-Գերմանիա» լուսանկարչական ցուցահանդես
05/10/2022 @ 19:00 - 21:00
Event Navigation

Հոկտեմբերի 5-ին ժամը 19։00-ին Գյոթե կենտրոնում տեղի կունենա Միխայել Վագեների ու Էդ Թադևոսյանի «Հայաստան-Գերմանիա» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։
2017 թվականին Միխայել Վագեներն այցելել էր Հայաստան, որտեղ և ծանոթացել էր Էդ Թադևոսյանի հետ։ Այնուհետև Էդն էր մեկնել արտ-ռեզիդենսիի՝ Քյոլն։ Այդ հանդիպումները դարձան լուսանկարչական մի հետաքրքիր սիմբիոզի սկիզբ, արվեստագետների մոտ ծնվեց նաև համատեղ ցուցահանդես անելու գաղափարը։ Սև-սպիտակ լուսանկարները ցույց են տալիս երկու լուսանկարիչների տարբեր ընկալումները Հայաստանի ու Գերմանիայի վերաբերյալ։ Վագեները ներկայացնում է իր տպավորությունները հայկական միջավայրից, իսկ Թադևոսյանը վավերագրել է Գերմանիայում անցկացրած իր օրերը։