Loading Events

« All Events

  • This event has passed.

Օտտո Դիքս «Դատապարտող փորագրանկար»

03/05/2023 @ 19:00 - 28/05/2023 @ 21:00

Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտը (ifa), Երևանում Գյոթե կենտրոնի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ 2023 թ․-ի մայիսի 3-ից 28-ը Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում ներկայացնում են գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսը։
Մեծանուն նկարչի հայաստանյան ցուցահանդեսը խորհրդանշում է Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023-ի մեկնարկը։
Օտտո Դիքսը (1891-1969) գերմանական էքսպրեսիոնիզմի ամենավառ անհատականություններից և Neue Sachlichkeit նկարիչների խմբի ներկայացուցիչ է։
Օտտո Դիքս․ «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսին ներկայացված են գեղարվեստական տպագրության 86 աշխատանք, որոնք արտացոլում են Առաջին համաշխարհային պատերազմի սարսափը։
Նախագծի ղեկավար՝ Սոնա Հարությունյան (Ա․Մ․)
Համադրող՝ Սոնա Հովհաննիսյան
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 19։00-ին Ազգային էսթետիկայի կենտրոնում (Աբովյան 13)։
Մուտքն ազատ է։

Details

Start:
03/05/2023 @ 19:00
End:
28/05/2023 @ 21:00

Organizers

Institut für Auslandsbeziehungen
Goethe-Zentrum Eriwan
Kulturdialog Armenien

Venue

Henrik Igityan National Center for Aesthetics
Abovyan Str. 13
Yerevan,
+ Google Map