Loading Events

« All Events

  • This event has passed.

Քննարկում՝ «Քաղաքական ոգեկոչման էթիկա. դեպի նոր հարացույց»

January 25 @ 8:00 - 17:00

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ու Երևանում Գյոթե կենտրոնը նախաձեռնել են զրույցների շարք ինքնության և տեղանքի/բնակավայրի շուրջ։ Հրավիրում ենք Ձեզ մասնակցել այդ շարքից առաջին հանդիպմանը քաղաքական տեսաբան Հանս Գութբրոդի հետ։ Հանդիպումը տեղի ունենալու Երևանի Գյոթե կենտրոնում Հանս Գութբրոդի և Դևիդ Վուդի «Քաղաքական ոգեկոչման էթիկա. դեպի նոր հարացույց» (Ethics of Political Commemoration: Towards a New Paradigm) գրքի շնորհանդեսի շրջանակներում, որը տեղի կունենա փետրվարի 1-ին, ժամը 19։00-ին՝ Գյոթե կենտրոնում։

Պատմության, անցյալի մասին խմբային հիշողությունները դարձել են ոչ միայն բազմաթիվ արդի քաղաքական խնդիրներն հասկանալու կարևոր սկզբաղբյուրներ, այլև հիմնավորում տարբեր քաղաքական որոշումների համար: Եվ որքան կարևորվում է հիշողության հանգամանքը, դրա ազդեցությունը խմբային ինքնությունների վրա, այդքան ավելի են «հիշողությունները» կտրվում անցյալից և վերածվում ներկայի կամ ապագայի ընտրության խնդիր:

Ո՞րտեղ է անցնում այն հեղհեղուկ սահմանը, որը թույլ կտար տարանջատել պատմության ուսումնասիրությունը, անցյալի ոգեկոչումը ներկայիս քաղաքականությունից, ո՞ր մեկնակետից է կարելի սկսել այս խրթին հարցերի քննարկումը, հիշողության քաղաքականության ինչպիսի հաջողված և անհաջող օրինակներ ենք կարող վկայակոչել:

Իր գրքում, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում «Ավրորա» մրցանակին, Հանս Գուտբրոդն առաջարկում է աշխարհին սովորել Հայաստանից: Միևնույն ժամանակ, կան դասեր այլ երկրներից, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանին, թե ինչպես է հիշողությունը կապված արդարադատության հետ և ինչպես է դա կապված ինքնության և տեղանքի հետ:

Գուտբրոդի շնորհանդեսը կմեկնաբանի Երևանից արվեստագետ և համադրող Ռուբեն Արևշատյանը։ Միջոցառումը վարելու է մարդաբան Գայանե Շագոյանը։

Միջոցառումը կանցկացվի հայերեն և գերմաներեն լեզուներով։ Կապահովվի համաժամանակյա թարգմանություն։

Հանս Գուտբրոդը Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր է: Նա նախկինում եղել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) տարածաշրջանային տնօրենը: Հանսը 1999 թվականից աշխատում է Կովկասի տարածաշրջանում և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Միջազգային հարաբերություններ ուղղությամբ գիտությունների թեկնածու է: Նա գրել է Հայաստանում հունիսի 14-ի հիշատակի միջոցառումների մասին, որի անգլերեն տեքստը կարող եք գտնել այստեղ, իսկ հայերեն տեքստը՝ այստեղ։

Ռուբեն Արևշատյանը արվեստաբան է, արվեստի քննադատ և անկախ համադրող։ Դասավանդում է Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ Նա լայնորեն հրապարակել է ժամանակակից արվեստի, ճարտարապետության և տեսության մասին՝ հիմնականում քաղաքային և մշակութային վերափոխման հարցերի շուրջ՝ կենտրոնանալով հետսոցիալիստական համատեքստերի վրա: 2011-ին եղել է Վենետիկի արվեստի 54-րդ բիենալեի Manuals: Subjects of New Universality – Armenian National Pavilion-ի համահամադրողը, իսկ 2014-ին եղել է Վենետիկի ճարտարապետության 14-րդ բիենալեի The Capital of Desires հայկական ազգային տաղավարի համահամադրողը:

Գայանե Շագոյանը մշակութային մարդաբան է և զբաղեցնում է Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողի պաշտոնը, պաշտպանել է իր դոկտորականը 2010 թվականին: Նա ղեկավարել է բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր Խորհրդային Հայաստանի վերաբերյալ՝ օգտագործելով բանավոր պատմության մեթոդը: Նա մոտ 90 հրապարակումների հեղինակ է, ունի գրքեր հայկական հարսանիքի, Հայաստանում ստալինյան ժամանակաշրջանի քաղաքական բռնաճնշումների և 1988 թվականի Գյումրիի երկրաշարժի տրավմատիկ հիշողությունը ուսումնասիրող հոդվածների մասին: Բացի այդ, նա իր ներդրումն է ունեցել հետխորհրդային Հայաստանում հիշողության հիմնական պրակտիկայի և հիշողության քաղաքականության բարդությունների վերաբերյալ

Details

Date:
January 25
Time:
8:00 - 17:00