
- This event has passed.
Գերմանական ֆիլմերի ակումբ Գյումրիում․ Մարիա Բրաունի ամուսնությունը
25/06/2018 @ 19:00 - 21:00
Event Navigation

Berlin Art Hotel-ում «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան» կազմակերպության համատեղ կինոակումբի երկրորդ երեկոն (25/06, 19:00) կնվիրենք գերմանական կինոյի մեծ այլ մեծության՝ համաշխարհային արվեստի ամենասկանդալային ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերին և նրա հանրահայտ «Մարիա Բրաունի ամուսնությունը» կինոնկարին (Die Ehe der Maria Braun, 1979թ., 120 րոպե): Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
Ֆիլմը կցուցադրվի հատուկ այս առիթով թարգմանված հայերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:
«Մարիա Բրաունի ամուսնությունը» Ֆասբինդերի ամենաճանաչված և ամենամեծ ֆինանսական հաջողությունն ունեցած ֆիլմն է:
Երկրորդ աշխարհամարտի եզրափակիչ փուլում նորապսակ Մարիա Բրաունը (Հաննա Շիգուլա), ամուսնու՝ Հերմանի (Կլաուս Լյովիչ) հետ ընդամենը կես օր անցկացնելուց հետո, ճանապարհում է վերջինիս ռազմաճակատ: Հետպատերազմյան, կործանված Գերմանիայում գոյատևելու համար Մարիան ստիպված է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել՝ գործի դնելով իր սառնասիրտ խորամանկությունն ու բնական հմայքը, հուսալով ի վերջո վերամիավորվել իր սիրելի Հերմանի հետ: