Loading Events

« All Events

  • This event has passed.

Արտ-խումբ «Trio 27»

18/10/2019 @ 19:00 - 21:00

2019 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 19-ին Գյումրու «Բեռլին Արտ Հոթել»-ում տեղի կունենա Trio 27 արտ-խմբի (Դիտմար Բոննեն, Վազօ, Պետեր Հյոլշեր) շուրջ 10 ամյա գործունեությանը նվիրված երեկոն: Ներկայացվելու են խմբի նկարչական աշխատանքների շարքեր, տեսաֆիլմեր, վերջին տարիներին հրատարակած պատկերագրքեր, ձայնասկավառակներ, ինչպես նաև trio27.com կայքը:

Խմբի գեղարվեստական աշխատանքներին զուգահեռ կցուցադրվեն նաև գյումրեցի արվեստագետներ Վահան Թոփչյանի, Արմեն Տեր Մկրտչյանի, Հրաչ Վարդանյանի և ֆրանսիացի գծանկարիչ Մարտին Օուգուսբուրժեի գործերը:
Երաժշտական ստեղծագործություններ կկատարեն «Բամբիռ» ռոք խմբի երաժիշտները և Դիտմար Բոննենը:
Trio 27-ը, ինչպես հուշում է անվանումը, երեք արվեստագետներից կազմված ստեղծագործական խումբ է.
Դիտմար Բոննեն՝ կոմպոզիտոր, դաշնակահար, վիզուալ արտիստ:
Պետեր Հյոլշեր՝ քանդակագործ, լուսանկարիչ, վիդեո արտիստ:
Վազօ (Վազգեն Պահլավունի-Թադևոսյան)՝ նկարիչ-համադրող:

Նրանց ծանոթությունը սկսվել է 2006 թվականին Վազօյի և Դ. Բոննենի հանդիպումից: 2008 թվականին Վազօն հրավիրում է Դիտմար Բոննենին և Պետեր Հյոլշերին մասնակցելու Գյումրու միջազգային բիենալեին: Անցած տասը տարիների ընթացքում trio 27-ը ունեցել է մի շարք ցուցադրություններ Գերմանիայում, Ֆրանսիայում և Հայաստանում, իրականացրել բազմաթիվ արտ-նախագծեր: «Trio 27»-ը մշտապես համագործակցում է տարբեր երկրների արվեստագետների հետ:
Այս տարվա սեպտեմբերի 21-ից 29-ը Քյոլնում համատեղ աշխատեցին trio 27-ի անդամները և ձայնագրությունների համար այնտեղ գտնվող երկու հայաստանցի երաժիշտներ Գագիկ (Ջագ) և Նարեկ Բարսեղյանները:
Հոկտեմբերի 12-ից 21-ը խումբը աշխատելու է Հայաստանի և Վրաստանի տարածքում գտնվող մի շարք սրբավայրերում՝ Մարմաշեն, Հառիճ, Գեղարդ և Վարձիա: Հավաքած գեղարվեստական նյութերը և աշխատանքները կամփոփվեն եկող տարի տպագրվելիք պատկերագրքում և ձայնասկավառակում:

Details

Date:
18/10/2019
Time:
19:00 - 21:00

Organizer

Goethe-Zentrum Eriwan

Venue

Berlin Art Hotel
Haghtanaki 25
Gyumri, 3104 Armenien
+ Google Map