Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ Ֆեստ․ VR ներկայացում «Իրադարձություն»

22/11/2021 @ 15:00 - 21:00

Հայ Ֆեստի շրջանակներում առաջին անգամ առաջարկում ենք դիտել VR ներկայացում։ Աշխարհի առաջատար թատրոններից Աուգսբուրգի Պետական Թատրոնը ներկայացնում է «Իրադարձություն» VR ներկայացումը։
Նոյեմբերի 22-ին, ժամը 15։00 և 20։00
Տևողությունը՝ 60 րոպե
Ռեժիսոր՝ Դեյվիդ Օրթման
Տղամարդը կանգնած է մութ սենյակում՝ լուսավորված մեկ լույսի աղբյուրով: Դերասան։ Նա խոսում է իր մասին և այն իրադարձության մասին, որը մենք անվանում ենք «թատրոն», որն էլ ենթարկվում է մի շարք կանոնների ու ծեսերի։ Նա այդ մասին խոսում է այլ
ժամանակում ապրող հետազոտողի նման՝ մասնատելով ներկայացումը նույնիսկ այն ժամանակ, երբ այն ստեղծվում է։ Ինչի՞ համար է իրականում այս «թատրոնը» և ինչի՞ն է այն ծառայում։
Ամերիկացի դրամատուրգ և ռեժիսոր Ջոն Քլենսին «Իրադարձությամբ» ստեղծել է կատակերգական և խորապես նյարդայնացնող մենախոսություն թատրոնի մեխանիզմների մասին։ Խելացի ներկայացում արտաքինի և ճշմարտության մասին, այն հարցի մասին, թե ինչ կարող է մեզ պատմել թատրոնը կյանքի մասին։ Ինչպե՞ս են գործում թատրոնի մեխանիզմները թվային տարածքում: Իսկ ո՞վ է իրականում դիտում և լսում: Թատրոնի և կինոյի գեղագիտության միջերեսում մենք բացահայտում ենք արտահայտման նոր հնարավորություններ:
Ներկայացումը դիտելու համար կարող եք հերթագրվել հետևյալ հղումով։https:https://forms.gle/hFnikATNSMqdxiN97
https://www.facebook.com/events/488093279036609/?acontext=%7B%22event_action_history%22%3A[%7B%22surface%22%3A%22page%22%7D]%7D

Details

Date:
22/11/2021
Time:
15:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
HIGH FEST International Performing Arts Festival

Venue

Arno Babajanyan Concert Hall
Abovyan 2
Yerevan, 0010 Armenien
+ Google Map