«Մամացցա» համույթը՝ High Fest միջազգային թատերական փառատոնում

Հոկտեմբերի 4-ին Երևանում՝ Գ․ Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, High Fest 16-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա Ֆաբրիս Մազլիահ թատերախմբի (Գերմանիա, Ֆրանկֆուրտ) «Մամացցա» պարային համույթը։ Ներկայացումը ներառում է տարրեր օրիգինալ ներկայացումից՝ In Act and Thought-ից, որի պրեմիերան կայացել էր 2015թ․ հունիսին։