Human Art Poetry Dialogue՝ Գերմանիայի և Հայաստանի միջև

Ապրիլի 5-ին Գյոթե կենտրոնում տեղի ունեցավ “HUMAN ART POETRY DIALOGUE” ցուցահանդեսի բացումը: Դա նկարչուհի Տաթև Մնացականյանի մշակութային մի բացառիկ նախագիծ էր, որի շրջանակում իրականացվեց համատեղ ցուցահանդես և գրքի շնորհանդես: Ցուցադրության մասնակիցներն էին գերմանացի նկարիչ, ճարտարապետ Օտտո ֆոն Քոցեբուն և հայ նկարիչ, քանդակագործ Ցոլակ Սիմոնյանը:

Նախագիծը միավորեց ոչ միայն ճարտարապետությունը, գծագրությունը, քանդակագործությունն ու պոեզիան, այլև հայ և գերմանացի երկու արվեստագետների, որոնք իրենց ստեղծագործություններով ընդգրկուն և համապարփակ երկխոսության մեջ էին մտել: Գերմանացի ճարտարապետ, նկարիչ Օտտո ֆոն Քոցեբուի 17 ջրաներկերը, երկար ճանապարհ անցնելով, մի քանի տարի անց հայտնվեցին Հայաստանում՝ ոգեշնչելով հայ բանաստեղծ և քանդակագործ Ցոլակ Սիմոնյանին այդ նկարների մասին իր պատկերացումներն արտահայտել չափածոյով:

Արվեստի և պոեզիայի սիրահարներն հնարավորություն ունեին այցելել ցուցահանդեսը ապրիլի 5-ից 26-ը: