ԲԱՑ ԿԱՆՉ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

EU4Culture ծրագիրը հայտարարում է տեղացի փորձագետների բաց կանչ՝ հայտարարված ճանապարհորդական դրամաշնորհների հայտերի ընտրության համար։ Դրամաշնորհին ներկայացրած հայտերը ընտրելու համար մեզ հարկավոր է 2 տեղացի փորձագետ: Եթե հետաքրքրված եք այդ աշխատանքով, խնդրում ենք ծանոթանալ աշխատանքի նկարագրությանը, և այնուհետև դիմել մեզ: Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 11-ն է: Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել …

Ֆեմինիզմը՝ մարմնա(իրա)կան․ Կանայք ոչ միայն մարտին և ոչ միայն մասնավոր ոլորտում․․․

Իրականում մարտի 8-ի հետ կապված ցուցահանդեսները, ծաղիկներն ու մնացած միջոցառումները, կարծես, իրականության գեղեցիկ փաթեթավորում լինեն։ Կանայք անում են շատ ավելին, քան այն ամենը, ինչ մարտ ամսին ֆեմինիզմի դրոշակի տակ սկսում են օդում ծածանել։ Կանայք անդադար արարում են արվեստի գործեր, ուղեկցում երեխաներին դպրոց, հետազոտություններ կատարում լաբորատորիաներում, նախագծում ու կազմակերպում են մեծ …

Կամո Նիգարյան «Թղթե ականներ»

Գյոթե կենտրոնը «Թեք տեղ» թատրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միասին ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։ «Թղթե ականներ» ցուցահանդեսը ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս …