Կոմիտասն ու հայ-գերմանական մշակութային առնչությունները

2018 թ․-ից ի վեր Երևանի Գյոթե կենտրոնը համագործակցում է Երևանում գտնվող Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ։ Համատեղ արված ծրագրերի թվում են գիտակրթական հանդիպումները, գրքերը և այլն։ Համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք Կոմիտասի և հայ-գերմանական առնչությունների վերաբերյալ հոդված։  ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ «․․․Ձեր հմուտ և խորիմաստ դասախոսությունները օգնեցին մեզ խորը հայացք նետել այն երաժշտությանը, …

Հարցազրույց Նինո Հարաթիշվիլիի հետ

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք գերմանացի գրող Նինո Հարաթիշվիլիի հետ հարցազրույցը։

Բազմաթիվ մրցանակակների արժանացած գրող, թատերագիր և բեմադրող Նինո Հարատիշվիլին ծնվել է 1983 թ. Վրաստանում։ Ապրելով երկու տարբեր աշխարհներում ու յուրաքանչյուրն իր լեզվով` նա տասներկու տարեկանից սկսել է գրել ինչպես գերմաներեն, այնպես էլ վրացերեն:

2010թ.-ին Նինոյի առաջին «Յույա» (Juja) վեպը, իսկ 2018թթ.-ին «Կատուն և գեներալը» (Die Katze und der General) վեպն առաջադրվել էին Գերմանական գրքի մրցանակին։ 2011թ.-ին «Իմ նուրբ երկվորյակը» (Mein sanfter Zwilling) վեպն արժանացել է Independent Publishers’ Hotlist մրցանակին: «Ութերորդ կյանք» (Das achte Leben/FürBrilka/) վեպի գերմաներեն հրատարակությունը բեսթսելլեր դարձավ և արժանացավ Աննա Սեգերսի մրցանակին, Լեսինգի մրցանակի կրթաթոշակին և 2018 թ.-ի Բերտոլտ Բրեխտի մրցանակին: Վեպն արդեն ընդգրկվել է Հոլանդիայի, Լեհաստանի և Վրաստանի հրատարակությունների լավագույն բեսթսելլերների շարքում: Այն  թարգմանվել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, լեհերեն և հունարեն:

 

Հարցազրույց Նորա Բոսսոնգի հետ

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք գերմանացի գրող Նորա Բոսսոնգի հետ հարցազրույցը։

Պոետ, գրող և էսսեիստ Նորա Բոսսոնգը ծնվել է 1982 թվականին Բրեմենում։ 2001-ին Նորան Ուոլֆենբուտտել /Wolfenbüttel գրականության առաջին լաբորատորիայի անդամն էր: Գրականություն ուսումնասիրել է Գերմանիայի Գրականության ինստիտուտում, փիլիսոփայություն և համեմատական գրականություն՝ Բեռլինի Հումբոլդտի, Պոտսդամի և Հռոմի Սապիենցա համալսարաններում: Իրականացրել է նաև մշակութային ումնասիրություններ:

Նորան մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Փիթեր Հուխելի, Բեռլինի արվեստի, Կռանիշտայնըր /Kranichsteiner գրականության  2019թ., և  Յոզեֆ Բրայթբախի մրցանակների: Նորայի գրքերից մեկը՝ «Ներգրավվածության կանոնները», 2019 թ. Գերմանական գրքի մրցանակի հավակնորդ/թեկնածու էր։ Նորա Բոսսոնգի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։

2017թ. ապրիլից Նորան հանդիսանում է PEN գրողների ասոցիացիայի խորհրդատվական խորհրդի անդամ:

Բեռլինալե 2021

Գրեթե իրական փառատոնն ու կինոն Հեղինակ՝ Սոնա Կարապողոսյան Բեռլինի միջազգային փառատոնն այն քիչ հաջողակ միջոցառումներից էր, որոնց հաջողվեց տեղի ունենալ 2020թ. սկզբին, մինչ կսկսեր համավարակը և աշխարհը կխելագարվեր: Մեզնից շատերն այդ ժամանակ լավատես էին` կարծելով, որ 2021թ. ևս Բեռլինալեն կանցկացնի կինոթատրոններում` հյուրընկալելով իր հազարավոր հյուրերին:  Ավաղ… Ինչպես մեծ փառատոնների մեջամասնությունը, …