Հանդիպում Լաուրա Ցվիրտնիայի հետ

Գերմանիայի դեսպանատան հրավերով Լաուրա Ցվիրտնիան երկու հրաշալի ընթերցում ունեցավ Հայաստանում. նոյեմբերի 29-ին Գյումրու Բեռլին Արտ հյուրանոցում, իսկ նոյեմբերի 30-ին՝ Երևանում: Դա մշակութային բազմազանությամբ, հուզիչ քննարկումներով և ոգեշնչող պահերով լի միջոցառում էր: Ընթերցումից հետո տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում գրքի հայերեն թարգմանիչ Մարիամ Գուրզադյանի և գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի հետ խոսվեց …

Եկե՜ք հավաքվենք

Սիրելի երեխաներ և ծնողներ, եկե՜ք հավաքվենք։  Գերմանիայի դեսպանատան հետ միասին դեկտեմբերի 2-ին ժամը 10-ից սիրով  հրավիրում ենք բոլորին Գյոթե կենտրոնում կայանալիք երեխաների համար նախատեսված տոն օրվան։ Ձեզ սպասվում է ուրախությամբ, ստեղծարարությամբ ու հետաքրքիր իրադարձություններով լի օր։  Եկե՜ք միասին վայելենք բազմաթիվ միջոցառումներով այս օրը, որի ընթացքում կարող եք մասնակցել բազմաթիվ հետաքրքիր աշխատարանների …

Լաուրա Ցվիրտնիա «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք». Ընթերցում և քննարկում

Հրաշալի՜ նորություն ունենք։ Գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիան գալիս է Հայաստան, և իր այցի շրջանակներում կներկայացնի իր «Փողոցում մենք ուրիշ անուններ ունենք» վեպը։ Իր դեբյուտային վեպում Լաուրա Ցվիրտնիան պատմում է տարբեր մարդկանց մասին, որոնք հեռացել են իրենց հայրենիքից՝ այլ տեղում նոր հայրենիք գտնելու համար։ Այս գրքի հերոսները տարբեր անուններ ունեն, խոսում …

Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը»

Վրաստանի Գյոթե ինստիտուտը ներկայացնում է Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտ» ցուցահանդեսը, որը հասանելի կլինի նոյեմբերի 23-ից հունվարի 14-ը Երևանի Գյոթե կենտրոնում։ Գերմանիայի «թանգարանային լանդշաֆտը» բազմազան է․ շուրջ 6800 տարբեր չափերի, տեսակների, պետական և ոչ պետական հովանավորության ներքո գտնվող թանգարաններ՝ տարեկան ավելի քան 111 մլն այցելուներով։ Որպես կրթվելու, փորձի ձեռքբերման, հաղորդակցության և ժամանցի …