✨👩‍💻 Ցանկանում եք միջոցառո՞ւմ կազմակերպել կամ պարզապես հանգիստ աշխատե՞լ և համապատասխան տարածք եք փնտրո՞ւմ։ Երևանի Գյոթե կենտրոնը սիրով պատրաստ է Ձեզ տրամադրել միջոցառումների համար նախատեսված իր տարածքը։

Մենք մեր գործընկերներին և մշակութային նախաձեռնություններին կարող ենք տրամադրել համապատասխան տարածք հետաքրքիր հանդիպումների և միջմշակութային երկխոսության համար։

Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկների համար կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին՝
info@goethe-zentrum.am

Հայերեն-գերմաներեն թարգմանչական սեմինար // Ընթերցում

Սիրով կիսվում ենք այս փոքրիկ տեսանյութով, որ Գյոթե կենտրոնի սիրելի հետևորդներն էլ կարողանան պատկերացում կազմել հայերեն-գերմաներեն թարգմանչական սեմինարի ամփոփիչ ընթերցանության վերաբերյալ։ Սա բացառիկ հնարավորություն էր ավելի խորացնելու մեր լեզուների և մշակույթի հանդեպ սերն ու հետաքրքրությունը։

Եվ ինչպես հնչեցին Դանիել Վարուժանի տողերը՝ «Խաղաղություն թող ըլլա՜»։

Գրականության և թարգմանության անմոռանալի երեկո

Գրականության և թարգմանության անմոռանալի երեկո Լեզուների կախարդանքով ոգեշնչված՝ շաբաթ երեկոյան հավաքվեցինք՝ մասնակցելու մեր հայերեն-գերմաներեն գրական թարգմանության սեմինարի ամփոփիչ միջոցառմանը։ Ընթերցանությունը և դրան հաջորդող քննարկումն այս նախագծի կարևոր իրադարձությունն էին, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ոչ միայն բառերի ուժի և թարգմանչական արվեստի վրա այլ նաև թարգմանության բարդություններին ու մարտահրավերներին։ Ցանկանում ենք շնորհակալություն …

EU4Culture․ Վրաստանում կայացավ 3-րդ Տարածաշրջանային Ցանցային Համաժողովը

2023 թվականի հոկտեմբերի 5-6-ը Վրաստանի Ծինանդալի գյուղում տեղի ունեցավ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագծի 3-րդ Տարածաշրջանային Ցանցային Համաժողովը, որի նպատակն է նպաստել EU4Culture ծրագրի մաս կազմող քաղաքների ներցանցային շփումներին։ Ցանցը միավորում է 14 ոչ մայրաքաղաքային քաղաքներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ադրբեջանից։  Այս քաղաքները ԵՄ-ի աջակցությամբ մշակել են Մշակութային ռազմավարություններ, …