Կոնդի փառատոն 2022

Թեք տեղ թատերական խումը Գյոթե կենտրոնի հետ համատեղ 2022 թ․ սեպտեմբերին Կոնդում կազմակերպեց եռօրյա փառատոն, որի ընթացքում այցելուներին ներկայացվեց Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Նախագիծն անդրադարձավ ինչպես թաղամասի անցյալին, այնպես էլ ներկային ու ապագային։

Երգ, պար, երաժշտություն, թատրոն, կինո, հետազոտություններ, աշխատանոցներ, պատմություն, սնունդ, խմիչք և տոնավաճառ՝ մեկ վայրում, միաժամանակ։ Եվ այս ամենը կոնդեցիների ակտիվ մասնակցությամբ։

Նախագծին մասնակցեցին թե տեղացի, և թե միջազգային բազմաթիվ արվեստագետներ ու նախաձեռնություններ։

Նախագիծը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան gործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն էր նաև Երևանի քաղաքապետարանը։

 

 

 

MIR 24. Ռեզիդենցիայի Բաց Կանչ

Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ) հայտարարում է բաց կանչ Արաքս գյուղում(Հայաստան, Արմավիրի մարզ) իրականցվելիք ռեզիդենցիային Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի արվեստագետների համար։ Ռեզիդենցիան տեղի կունենա նոյեմբերին և կավարտվի ամփոփիչ ցուցահանդեսով։ Հայկական ավանդույթի համաձայն՝ մեծ ջրհեղեղից հետո Նոյն ու իր որդիները Արարատյան դաշտից սկսեցին նոր աշխարհի կառուցումը։ Պատահական չէ, որ ռեզիդենցիան կիրականացվի …

Իջևան քաղաքը ճանաչվել է EU4Culture ծրագրի հաղթող

Իջևան քաղաքը հաղթող է ճանաչվել EU4Culture ծրագրի մրցութային փուլում և 300 000 եվրո դրամաշնորհ է ստանալու իր Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար։ Ծրագրի նախորդ փուլերում Սևան, Իջևան և Չարենցավան քաղաքները ԵՄ-ից ստացել էին 30 000-ական եվրո դրամաշնորհ իրենց քաղաքներում մշակութային ռազմավարություն մշակելու համար, և վերջնական դիմումները գնահատելուց հետո ժյուրին հաղթող …