🇩🇪🎉📷 Գերմաներենի միջազգային օլիմպիադա – Հայաստանի մասնակիցները 📷🎉🇩🇪

Գերմաներենի միջազգային օլիմպիադան գերմաներեն լեզվի ամենախոշոր մրցույթն է: Երկու տարին մեկ 75 տարբեր երկրների 150 աշակերտներ հանդիպում են եզրափակիչ փուլում իրենց սիրելի օտար լեզվի գիտելիքներով մրցելու նպատակով:

Վերջապես կարող եք առցանց ծանոթանալ օլիմպիադայի մեր մասնակիցներին՝ Անահիտ Արամյանը, Ճամբարակի ավագ դպրոցից և Վահե Գաբրիելյանը, Հերացու անվ. ավագ դպրոցից: 2020 թվականի գերմաներենի առցանց օլիմպիադային նրանք են ներկայացնում Հայաստանը: Մենք նրանց հաջողություն և իհարկե հաղթանակ ենք  մաղթում եզրափակիչ փուլում:

Ցանկանում ենք նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել գերմաներենի միջազգային առցանց օլիմպիադայի նախընտրական փուլի բոլոր մասնակիցներին: Չնայած տեխնիկական դժվարություններին, նոր ձևաչափերին և այս անորոշ ժամանակներին՝ նրանք բոլորը ոգևորված մասնակցեցին օլիմպիադային՝ հաղթահարելով բոլոր բարդությունները: Բոլոր մասնակիցների համար մենք նախապատրաստել ենք վկայականներ և մրցանակներ, որոնք մենք նրանց կհանձնենք, երբ Գյոթե կենտրոնը վերադառնա բնականոն աշխատանքին: ​