Լոթե Ռայնիգերի մուլտֆիլմերը ՌեԱնիմանիա փառատոնում

 

ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնի շրջանակներում «Գյոթե կենտրոնն» ու «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման կազմակերպությունը համատեղ կինոակումբի հանդիպումներից մեկը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, կնվիրեն համաշխարհային անիմացիայի կարևորագույն ռեժիսորներից մեկին՝ Լոթե Ռայնիգերին և նրա «ստվերային մուլտֆիլմերին»։

Սիրով կսպասենք բոլորին: Ֆիլմերը կներկայացնի ու քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Մուտքն ազատ է։
Հասցե՝ Մհեր Մկրտչյան 1

Ֆիլմերի ընդհանուր տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե:

Կցուցադրվեն հետևյալ կարճամետրաժները՝

Ալադինն ու կախարդական լամպը (1926, 14 րոպե)
Հարլեկին (1931, 23 րոպե)
Կարմեն (1933, 10 րոպե)
Պապագենո (1935, 11 րոպե)
Կոմս Կարաբասը (1935, 13 րոպե)
Վարդն ու մատանին (1979, 23 րոպե, անգլ.՝ գերմ. ենթագրերով)

Դե իսկ հոկտեմբերի 31-ին Դուք առիթ կունենաք Երևանում ներկա գտնվել գերմանացի հայտնի դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերի յուրօրինակ համերգին: «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի շրջանակում նա հանդիսատեսին կներկայանա «Արքայազն Ահմեդի արկածները» ուրվանկարային համր մուլտֆիլմի ցուցադրությանն ուղեկցող իր հիասքանչ համընթաց նվագակցությամբ: Գերմանացի այս կոմպոզիտորն ու դաշնակահարը հայտնի է համր ֆիլմերի ցուցադրություններն իր դաշնամուրային վիրտուոզ կատարումներով ուղեկցող տպավորիչ համերգներով: Նրա երաժշտությունն ազդեցիկ է, գերող, ժամանակակից և ֆիլմի հետ միահյուսվելով՝ կատարյալ էքսպրեսիվ միասնություն է դառնում:

Սկիզբը՝ ժամը 19։00
Վայրը՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության մեծ դահլիճ, Վարդանանց փ․ 18, Երևան
Մուտքն ազատ է։