«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոն

2021թ. հունվարի 9-20-ը տեղի ունեցավ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնը՝ առցանց ձևաչափով, նվիրված Արցախի և Հայաստանի բոլոր երեխաներին։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գյոթե կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ցուցադրվեց երեք մանկապատանեկան ֆիլմ Գերմանիայից․

🎥 «Արքայի երեք զավակները», ռեժիսոր Ֆրանկ Ստոյե,Գերմանիա, 2019

🎥 «Ֆուսսել», կարճամետրաժ անիմացիոն ֆիլ, ռեժիսոր Ալեքսանդր Բերվեք, Գերմանիա, 2019

🎥 «Ոչ», Գերմանիա, 2018

«Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված  հաղթող է ճանաչվել «Բոյե» ֆիլմը (ռեժիսորներ՝ Անդրեաս Կորդես, Ռոբերտ Քյոհլեր, Գերմանիա):