«Գյոթե կենտրոն Երևան»-ը և «Կին» միջազգային կինոփառատոնը հայտարարում են կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի սցենարների մրցույթ նվիրված հայ կանանց, ովքեր ստեղծագործել են կերպարվեստի, լուսանկարչության, ճարտարապետության, քանդակագործության, կիրառական արվեստի և դիզայնի ոլորտում 20-րդ դարի 20-50-ական թվականներին և անվերապահորեն մոռացվել են:
Դասընթացի նպատակն է զարգացնելով հայտը հասցնել այն լիարժեք սցենարի և դրանով իսկ նկարահանել ֆիլմ:
Դասընթացը կվարի սցենարիստ և ռեժիսոր Կլաուդիա Պրիտցելը Գերմանիայից http://abovetheline.de/vita/en/1195/claudia-prietzel:
Դասընթացն ուղեկցվելու է անգլերեն-հայերեն թարգմանությամբ:
Դասընթացին կարող են մասնակցել ինչպես ուսանող, այնպես էլ շրջանավարտ սցենարիստներ, ռեժիսորներ, օպերատորներ, մուլտիպլիկատորներ և այլ հետաքրքրված անձինք:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել հայտ մեկ ֆայլով, որի անվան մեջ պետք է նշել նախագծի անվանումը և դիմողի անունը:
Հայտում պետք է ներկայացվեն՝
1. Նախագծի անվանումը, դիմորդի անունը
2. Ֆիլմի սինոպսիսը (1 էջ)
3. Ֆիլմի հերոսուհու ընտրության հիմնավորումը (Ինչո՞վ է նա ձեզ հետաքրքրել)
4. Ֆիլմի տեսողական լուծումները, տեսողական նյութերի առկայությունը (կարելի է կցել հերոսուհու լուսանկարը)
5. Ձեր լուսանկարը, համառոտ կենսագրությունը, ձեր կողմից նկարահանված ֆիլմերի օրինակները/հղումները (առկայության դեպքում) և կոնտակտային տվյալները
Դասընթացը տեղի է ունենալու 2019 թ.-ի մարտի 25-ից ապրիլի 2-ը, Երևանում:
Հայտերն ընդունվում են հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ mariamohanyan1@gmail.com մինչև 2019 թվականի մարտի 1-ը:
Նամակի անվան մեջ հարկավոր է նշել «սցենարի զարգացման դասընթաց_ձեր նախագծի անվանումը»:
Հայտերի ընտրության փուլի արդյունքները հայտնի կդառնան մարտի 10-ից հետո:
Հայտը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն կամ ռուսերեն լեզվով և անգլերեն թարգմանությամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091215678 Մարիամ Օհանյանին կամ 099524419 Ելիզավետա Պետրոսյանին