Նոյեմբերի 22-ին Գյոթե կենտրոնում բացվեց «Երաժշտություն և մաթեմատիկա. հարմոնիկ փոխհատում» ցուցահանդեսը:
Թեև հայտնի է, որ հին չինացիները, հնդիկները և եգիպտացիները ուսումնասիրել են ձայնի մաթեմատիկական
սկզբունքները, այնուամենայնիվ Հին Հունաստանի Պյութագորականներն առաջին հետազոտողներն էին, որ
ուսումնասիրեցին երաժշտական միավորների արտահայտչականությունը՝ թվային հարաբերակցության, և, մասնավորապես
ամբողջական թվերի հարաբերակցությունների տեսանկյունից: Նրանց հիմնական ուսմունքը այն էր, որ «ամբողջ
բնությունը բաղկացած է թվերից բխող ներդաշնակությունից»:
Երաժշտության այնպիսի տարրեր, ինչպիսիք են ձևը, ռիթմը և մետրը, տեմպն ու ձայնի բարձրությունը սերտ կապի մեջ
են ժամանակի և հաճախության չափումների հետ՝ ֆիզիկայի ու երկրաչափության մեջ ունենալով պատրաստի անալոգներ:
Ցուցադրությունը կներկայացնի այս բարդ, հարմոնիկ փոխհատումները:
Ցուցահանդեսի բացման ընթացքում միասին կստեղծենք ալեատորիկ երաժշտություն՝ խաղալով Մոցարտի ստեղծած
զառախաղը: Դուք կհամոզվեք, որ երաժշտություն ստեղծելու համար պարտադիր չէ նույնիսկ նոտաների իմացությունը)
Բանախոսությունը կանդրադառնա երաժշտական հարմոնիային՝ որպես բնության օրենքների շարունակություն:
Ցուցահանդեսի մտահղացումը, իրականացումը և բացման բանախոսությունը՝ Մարինե Կարոյանի:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 22-ը՝ երկ.-ուրբ. 10:00-18:00:
Մուտքն ազատ է: